Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայտնի են «Արտավազդի» մրցանակակիրները

Հայտնի են «Արտավազդի» մրցանակակիրները
28.03.2014 | 11:34

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր ժողովրդական արտիստ, անվանի ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին:

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթող են ճանաչվել Մարիամ Ղազանչյանը, Մարինե Պետրոսյանը: «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում` Սամվել Դանիելյանը:
«Լավագույն երիտասարդական ներկայացում» է ճանաչվել Գոռ Մարգարյանի «Մեղրի համը», «Լավագույն ներկայացում»` Հրաչյա Գասպարյանի «Քեռի Վանյան»: «Լավագույն դերասանուհին» Շուշան Ղազարյանն է, «Լավագույն դերասանը»՝ Գագիկ Մադոյանը:
Շնորհվել են նաև հատուկ մրցանակներ: Հրաչյա Ղափլանյանի անվան մրցանակին է արժանացել Արա Երնջակյանը: Արմեն Բայանդուրյանին, Վոլոդյա Անանյանին և Սամվել Բադիկյանին Հայաստանի թատերական գործիչների միությունը շնորհել է ոսկե մեդալ:
«Արտավազդը» հիմնվել է 1996-ին: Շնորհվում է մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչև մրցանակաբաշխության տարվա մարտի 1–ը ընկած ժամանակահատվածում գործող թատրոնների ու թատերախմբերի բեմադրած և առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ